Friday, 03 07 2026
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները
Թրամփին ոչ ասել Ալիևը չի կարողացել, բայց TRIPP-ը Ադրբեջանի համար ամենահարմար տարբերակը չէ
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը

Փնտրվում է մրցունակ թեկնածու

Արտերկրի դիվանագետները, միջազգային կառույցների ներկայացուցիչները նախագահի ընտրությունից առաջ տարբեր առիթներով հայտարարել են, որ Հայաստանից սպասում են մրցակցային ընտրություն: Այդ մասին հայտարարել է թե ԱՄՆ-ը, թե Եվրոպան: Երբ Գագիկ Ծառուկյանը դուրս է գալիս նախագահական խաղից, մրցակցային ընտրության հեռանկարը հայտնվում է կասկածի տակ:

Ով է լինելու Սերժ Սարգսյանի մրցակիցը, եթե Գագիկ Ծառուկյանը դուրս է գալիս խաղից: Էպոսագետ Վարդան Սեդրակյանի կամ մարքսիստ Դավիթ Հակոբյանի պարագան դիտարկելը, իհարկե, այդքան էլ լուրջ չի լինի: Մնում են Րաֆֆի Հովհաննիսյանն ու ՀԱԿ-ը, եթե, իհարկե, Կոնգրեսը որոշի մասնակցել առանց ԲՀԿ-ի և առաջադրել որևէ մեկի թեկնածությունը: Սակայն ՀԱԿ-ում էլ, ըստ էության, մրցունակ կարող է լինել միայն Տեր-Պետրոսյանը, իհարկե, հարաբերական իմաստով` ՀԱԿ հնարավոր այլ թեկնածուների համեմատ մրցունակ, որովհետև Տեր-Պետրոսյանը ներկայումս չունի այն ռեսուրսները, որոնք նրան չորս տարի առաջ թույլ տվեցին չափազանց լուրջ խնդիրներ դնել իշխող համակարգի առաջ:

Այսպիսով` ստեղծված իրավիճակը հուշում է, որ Սերժ Սարգսյանը պետք է «մրցունակ» թեկնածու կերտի կամ Րաֆֆի Հովհաննիսյանից, կամ Լևոն Տեր-Պետրոսյանից, կամ պարզապես նա անուշադրության պետք է մատնի Արևմուտքի ակնկալիքները մրցունակության վերաբերյալ և անի այն, այսինքն` անում է այն, ինչ կոնկրետ պետք է և ապահով է իր իշխանության համար: Այսինքն` Սերժ Սարգսյանը գնում է ոչ թե մրցունակ, այլ ապահով ընտրությունների:

Սա ինչ-որ առումով կարող է տարօրինակ թվալ` այն տեսանկյունից, որ Սերժ Սարգսյանը խնդիրներ կարող է ունենալ Արևմուտքի հետ, եթե անտեսի ակնկալիքները: Չէ՞ որ Սերժ Սարգսյանը Արևմուտքի հետ հարաբերությունը փորձում է ջերմացնել աննախադեպ աստիճանի, հետևաբար այստեղ արհամարհանքը կամ ակնկալիքների անտեսումը այնքան էլ լավ ուղեկից չեն կարող լինել:

Սակայն իրավիճակը կարող ենք դիտարկել այլ դիտակետից: Բանն այն է, որ Արևմուտքի համար խոշոր հաշվով ոչ թե մրցակցայնությունն է խնդիրը, այլ Հայաստանում, այսպես ասած, բարեփոխումների կուրսի առաջխաղացումը: Չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը հենց այս առումով է պայմանավորվել Արևմուտքի հետ` իրավիճակը ներկայացնելով այնպես, որ մրցակցային ընտրությունը կարող է լարվածություն առաջացնել երկրում՝ որքան էլ այն լինի վերին մակարդակով համաձայնեցված, ինչը հետագայում կարող է դուրս բերել իրավիճակը վերահսկողությունից և երկրում առաջացնել լարվածության նոր շրջան` այդպիսով արգելակելով բարեփոխումների կուրսը և իրեն հերթական անգամ շեղելով դրանից:

Ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանն Արևմուտքին համոզել է հենց այս հարցում` վկայակոչելով իր նախագահության առաջին ժամկետը, երբ ինքը ստիպված էր ամբողջ ռեսուրսներն ուղղել 2008 թվականի «մրցակցային» ընտրությունների հետևանքները չեզոքացնելուն ու ժամանակ չունեցավ զբաղվելու բարեփոխումներով:

Ամենայն հավանականությամբ, Սերժ Սարգսյանն Արևմուտքին փաստարկել է, որ կամ մրցակցայնություն կլինի, կամ բարեփոխումներ՝ երկուսից մեկը: Արևմուտքն էլ, ամենայն հավանականությամբ, որոշել է, որ առավել նախընտրելի է թույլ տալ Սերժ Սարգսյանին հանգիստ ձևավորել իր իշխանությունը, որպեսզի հետո Սարգսյանն այլևս փաստարկներ չունենա բարեփոխումների պահանջների դեմ` հղում կատարելով այն բանին, որ ստիպված է գնալ իշխող համակարգի հետ կոմպրոմիսների, որպեսզի չեզոքացնի լարվածությունը երկրում:

Սերժ Սարգսյանին կարծես թե տալիս են «հանգիստ» ընտրության հնարավորություն, որպեսզի դրանով նրան զրկեն նախագահական երկրորդ ժամկետում բարեփոխումների բացակայությունը արդարացնելու ավանդական փաստարկներից, որ նա Արևմուտքին էր ներկայացնում առաջին ժամկետի ողջ ընթացքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում