Տիեզերք մեծ հեռահարության հրթիռ արձակելուց հետո Հյուսիսային Կորեան պատրաստ է ցանկացած ժամանակ ցանկացած միջուկային զենքի փորձարկման: Այս մասին հայտարարել է Հյուսիսային Կորեայում իշխող կուսակցության պատգամավոր Սենուրի Չհոն Մուն Հունը:
ԿԺԴՀ–ն չորեքշաբթի օրը հաջողությամբ արբանյակ է դուրս բերել ուղեծիր։ Հրթիռն ունի մինչև 13 հազար կմ հեռագնացություն և կարող է իր նպատակակետին հասնել անգամ ԱՄՆ տարածքում:










































