Հայտնի ֆոտոխմբագրական Instagram հավելվածում շուտով գովազդ կհայտնվի: Այս մասին հայտնում է Business Insider-ը՝ հղում անելով Facebook-ի ղեկավարությանը: Հիշեցնենք, որ հավելվածը պատկանում է սոցցանցին:
Instagram-ում գովազդի ներմուծման հնարավորության մասին հարցին, Facebook-ի փոխնախագահ Քերոլին Էվերսոնը հայտնել էր, որ սոցցանցի ղեկավարությունը մշակում է ծառայության մոնետիզացման ռազմավարություն:
Instagram-ում գովազդի հայտնվելու մանրամասներն ու ժամկետները Էվերսոնը չի հայտնել, սակայն նշել է, որ սոցցանցը ժամանակի ընթացքում մտածում է, թե ինչպես կարելի է հավելվածը եկամտաբեր դարձնել: Հարցին` Facebook-ը տարբերակո՞ւմ է գովազդ և մոնետիզացնել հասկացությունները, սոցցանցի ենրկայացուցիչները լռել են:
Մի շարք կանխատեսումներով՝ գովազդային հաղորդագրությունները Instagram-ում կհայտնվեն մինչև այս տարեվերջ:









































