Կազմվել է ամենակեղտոտ հյուրանոցների վարկանշային աղյուսակը տուրիստական Hotel.info պորտալի տվյալների 6 մլն այցելուների հարցման արդյունքում, որը համառոտ ներկայացնոմ է The Wall Street Journal-ը:
Համաձայն վարկանշային աղյուսակի՝ ամենամաքուր հյուրանոցային համարները Տոկիոյում են: Ճապոնիայի մայրաքաղաքի հյուրանոցները 10 հնարավորից ստացել են 8,93 միավոր: «Արծաթը» բաժին է ընկել Վարշավայի հյուրանոցներին (8,76), երրորդ տեղոմ Սեուլի հյուրանոցներն են (8,73): Մոսկովյան հյուրանոցները 6-րդ տեղում են (8,45): Լավագույն 10-յակում են հայտնվել նաև Բրատիսլավայի, Սոֆիայի, Լիսաբոնի, Հելսինկիի, Բանգկոկի ու Բեռնի հյուրանոցները:
Վարկանշային աղյուսակի ստորին մասում են հայտնվել Ռիո դե Ժանեյրոյի, Կիևի, Լոնդոնի, Օսլոյի, Ամստերդամի, Կոպենհագենի, Դանիայի, Աթենքի ու Սան Պաուլուի հյուրանոցները:








































