Իսպանական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ Դորտմունդի «Բորուսիա»-ի պաշտպան Մատս Հյումելսը մեկնաբանել է տեղեկատվությունն այն մասին, որ իր ծառայություններով հետաքրքրվում է կատալոնական «Բարսելոնա»-ն:
«Կարծում եմ՝ «Բարսելոնա»-ն աշխարհի լավագույն ակումբն է: Ինձ համար մեծ պատիվ է, որ ինձ կապում են այդ թիմի հետ: Այդ տեղեկատվությանը ես ծանոթացել եմ թերթերի օգնությամբ: Այդ մասին ինձ հարցրել է նաև հայրս, իսկ ես պատասխանել եմ, որ ինքն ավելի լավ կիմանա, քանի որ իմ գործակալն է»,- նշել է ֆուտբոլիստը:
Նշենք, որ կատալոնական ակումբը խաղացողի ծառայություններով հետաքրքրվում էր նաև անցած մրցաշրջանում, երբ թիմի ղեկին կանգնած էր Խոսեպ Գվարդիոլան:







































