Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Եվրամիությունը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կսահմանի այն դեպքում, եթե Ուկրաինայում դրությունը վատթարանա: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
«Նոր պատժամիջոցները կսահմանվեն ոչ միայն Ուկրաինայի դրության «ստատուս քվոն» պահպանելու, այլև հակամարտության հետագա բորբոքման դեպքում»,-հայտարարել է նա:









































