Աշխարհում խոշորագույն Facebook սոցիալական ցանցը սկսել է նոր գործառույթներ ներմուծել ծառայության անձնական տվյալների հասանելիության կարգավորումներում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով սոցցանցի մամլո ծառայության հաղորդագրությանը:
Նոր կոճակը, որը տեղակայված է սոցցանցի ինտերֆեյսի վերջին աջ հատվածում, թույլ կտա նշել այն անձանց շրջանակը, որոնք կարող են տեսնել օգտատիրոջ գրառումներն ու կարող են նրան հաղորդագրություն ուղարկել: Կոճակի օգնությամբ նաև կարելի է էջ բացել՝ արգելափակելու որոշ օգտատերերի:
Գործառույթը հեշտացնում է աշխատանքը անձնական տվյալների կարգավորումների հետ, որոնք շատ օգտատերեր համարում են չափազանց բարդ:
Հիշեցնենք, որ սոցցանցի օգտատերերի թիվը գերազանցում է 1 միլիարդը: