Monday, 06 07 2026
Եթե Իրանը բանակցում է, ուրեմն այլ ելք չունի. ԱՄՆ-ն կարողացել է պարտադրել իր պահանջները
18:10
Այս կազմով կարող էինք պայքարել մինչև առաջնության ավարտը. Անչելոտի
Թրամփը Ուկրաինային Patriot-ի լիցենզիա կտա՞
«Ռոսատոմն» առաջարկում է Հայաստանում կառուցել մեծ կամ միջին հզորության ԱԷԿ
ՀՀ ն հանձնառու է կառուցողականորեն քննարկելու և պարզաբանելու բոլոր հարցերը․ Փաշինյանը՝ Միշուստինին
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Ռուսաստանի դեսպանին
Սերժ Սարգսյանից շուրջ 630 միլիոն դրամ կբռնագանձվի
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 30 վագոն պրոպան գազ
Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով
16:50
Թեհրանում բացառել են Լիբանանում խաղաղության հնարավորությունն առանց Իրանի մասնակցության
Գևորգ Պապոյանը Եկատերինբուրգում մասնակցել է ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին
16:30
Հրավառության արկերը հարվածել են վայրէջք կատարող ինքնաթիռին
«Մի 100 հազար կոխենք ջեբը»․ «Հայաստան» դաշինքի համակիրները տվել են տարբեր չափերի ընտրակաշառք․ ՀԿԿ
16:10
Շրի Լանկայի բանտում բախումների ժամանակ առնվազն 25 մարդ է զոհվել
ՀՀ-ն ավելի ու ավելի է ընկալվում որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում հուսալի գործընկեր․ վարչապետ
15:50
Մեզ պատերազմ պետք չէ. Լուկաշենկո
Քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները
15:30
Չինաստանը հերքել է ռուս զինվորների մարզելու մասին տեղեկությունները
Փաշինյանը շրջայց է կատարել «Իննոպրոմ 2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի տաղավարներում
Շվեդիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ
Մոսկվան Վաշինգտոնին «թշնամի» է նշանակել
14:50
Բրիտանական քաղաքականության մեջ ինչ-որ բան շատ խորն է կոտրված. Վենս
14:40
Բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աշխարհագրության միջազգային 12-րդ օլիմպիադայում
14:30
Բելառուսից Ռուսաստան բենզինի ներմուծումը ռեկորդ է գրանցել
Հասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջը
14:10
Ռուսաստանից հակերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների հաշիվները
14:00
«Արարատ»-ը նոր համալրում ունի կազմում
13:50
Չինաստանի նախագահը շնորհավորել է ԱՄՆ նախագահին Անկախության 250-ամյակի առթիվ
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի
13:30
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 10 հազար մարդ է տարհանվել

Այսօրվա դպրոցների տնօրեններից և ուսուցիչներից ոչ ստանդարտ լուծումներ են պահանջվում. Անահիտ Բախշյան

Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը, ով ներկա էր քաղաքապետարանի ենթակայության դպրոցների ուսուցիչների ամենամյա օգոստոսյան խորհրդակցությանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադարձավ ուսումնական տարվա խնդիրներին՝ նշելով, որ խնդիրները շատ են, նա նշեց, որ երեխայի սովորելու ցանկությունը առաջինը չէ. երեխան նախ ուզում է լինել շրջապատված, հոգատար ընտանիքում մեծանալ, սոցիալապես ապահով և կուշտ լինել. այդ բոլոր պայմանները ապահովելուց հետո երեխան նոր ուզում է սովորել:

«Մինչդեռ Մանուկ Մկրտչյանը այսօր ասաց, որ կրթության որակը չեն գնահատում՝ ընտրելով տաք դպրոցը: Մեր՝ կրթության ոլորտի աշխատողներիս խնդիրը կրթություն ապահովելն է, հետևաբար մեզ տվեք տաք ապահով դպրոցներ, նոր պահանջեք որակ»,- ասաց Անահիրտ Բախշյանը:

Անդրադառնալով հարցին՝ ո՞ր դպրոցներն են նախընտրում ծնողները, արդյո՞ք վարկանիշային և կոռումպացված դպրոցներն են առաջին տեղերում, Անահիտ Բախշյանը նշեց, որ կոռուպցիան ամեն տեղ կա, նաև դպրոցներում:

«Կոռուպցիան ժանգ է, ցեց, որ ուտում է մեր պետությունը, հետևաբար որևէ ծնող, երբ սկսում է քննարկել, թե ո՞ր դպրոցը տանի, կախված նրանից՝ ինչպիսին է իր սոցիալական վիճակը, դրան համապատասխան դպրոց գտնում է: Եթե ինքը քաղքենի է, եթե ինքը ունևոր է, եթե ինքը շրջապատ ունի, ուրեմն կան դպրոցներ, որոնք իրենց համար են, բայց ծնող կա, որ իսկապես մտահոգ է, և փնտրում է դպրոց, որտեղ իր երեխան կկայանա, ապահով կլինի ամեն տեսակետից, գիտելիքներով կհարստանա, անհատականությունը երեխայի կբացվի, այդպիսի ծնողները շատ են, ովքեր փնտրում են այդպիսի դպրոցներ»,- նշեց Անահիտ Բախշյանը՝ հավելելով, որ երեկ Սերժ Սարգսյանը ընդունեց միջազգային օլիմպիադաներում հաղթած երեխաներին, մեր երեխաները պայծառ են, հպարտանում ենք նրանցով. «Պատկերացրեք՝ եթե ՀՀ բոլոր մյուս դպրոցները բերվեն նույն մակարդակի, եթե ուսուցիչներն իրենց տեղում լինեն, ապա դրանց թիվը ոչ թե 19, այլ շատ կլիներ»:

Անահիտ Բախշյանի դիտարկմամբ՝ եթե մենք կրթությունը դիտենք պետական անվտանգության հիմնաքար, մենք կունենանք և՛ լավ զինվոր, և՛ լավ գիտնական, և՛ կառավարության մեջ կլինեն մարդիկ, ովքեր բանակում ծառայել են, բանակում ծառայած մարդն ինքն իր բաժին սահմանն է պահում:

«Հայրենասիրական դաստիարակության հայեցակարգ է մշակվելու, բոլորովին չեմ հասկանում, թե Երկրապահից ով պետք է հայեցակարգի մեջ իր լուման ունենա կրթության տեսակետից, բայց դրա կարիքը չկա, պետք է կառավարությունը լինի հայրենասեր, նախարարները, նախագահները, վարչապետը պետք է լինեն հայրենասեր, ՀՀ ցանկացած գյուղացի, ՀՀ ցանկացած քաղաքացի, երեխա պետք է տեսնի հայրենասիրությունը, և այդ հայրենասիրությունը բոլոր առարկաների վեկտորներով պետք է մտնի մարդու մեջ»,- ասաց նա:

 

Ավելին՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում