Անգլիական «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը խոսել է թիմի նորեկի՝ Մարիո Բալոտելիի մասին.
«Նա լավ վիճակում է: Մարիոն շուտ հարմարվեց այստեղ, իսկ մարզումներին պարզապես փայլում է: Բալոտելին լավ տղա է: Բոլորի ուշադրությունն այժմ նրա վրա է: Կարծում եմ, որ առաջիկայում նա իր խաղային որակներն ավելի կզարգացնի:
Մեր մոտ «Բալոտելի-շոու» չէ: Նա լավ ու տաղանդավոր ֆուտբոլիստ է, սակայն այստեղ նա դեռ շատ պետք է աշխատի: Մենք շատ աստեղային ֆուտբոլիստներ ունենք, սակայն գլխավոր աստղը դա «Լիվերպուլ»-ն է՝ ողջ թիմը»-,ասել է Ռոջերսը:






































