Եվրամիությունը կարող է խստացնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները, եթե նա միջոցներ չձեռնարկի Ուկրաինայում հակամարտության դեէսկալացիայի վերաբերյալ: Այս մասին հաղորդում է France 24 հեռուստաալիքը` վկայակոչելով Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսին:
«Եթե Ռուսաստանն անհապաղ կարգով չփոփոխի իր գործողությունները, հավանականություն կա, որ պատժամիջոցները կխստացվեն»,- ասել է դիվանագետը:
Նրա խոսքերով` Ֆրանսիան վկայություններ ունի, որ Ռուսաստանն Ուկրաինայի տարածք զորքեր է մտցրել:









































