Մահապատժի ենթարկված ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլին կտտանքների է ենթարկվել՝ գրում է The Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: Թերթի տեղեկությամբ՝ «Իսլամական պետության» զինյալները ջրով տանջել են առնվազն 4 գերիների՝ նրանց գերեվարելուց կարճ ժամանակ հետո:
Կտտանքի էությունն այն է, որ պառկած մարդու դեմքը փակում են գործվածքով, հետո սկսում են ջուր լցնել՝ նրանց շնչահեղձ անելով: Ջրով տանջանքը 2001-ի սեպտեմբերի 11-ից հետո ԿՀՎ-ի օգտագործած ենթադրյալ ահաբեկիչներին հարցաքննելու մեթոդներից մեկն է եղել՝ նշում է թերթը:
Սպանված լրագրողի մայրը՝ Դիանա Ֆոուլին ասել է, որ որդու կտտանքների մասին նախկինում չի իմացել:
ԿՀՎ-ում և ՀԴԲ-ում հրաժարվել են մեկնաբանել:







































