Ամերիկացի սպանված լրագրող Ջեյմս Ֆոուլին եղել է այն գերիների թվում, որոնց տանջել են ջրով, հայտնում է The Washington Post թերթը՝ հղում անելով մարդկանց, որոնք ծանոթ են «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներին: Զոհերին կապել են սայլակին կամ նստարանին և ջուր լցրել նրանց դեմքը ծածկող կտորի վրա: «Խոնավ գործվածքը պատնեշ է ստեղծում, որի միջով շատ դժվար, գրեթե անհնար է շնչելը»,- նշված է ԱՄՆ արդարադատության նախարարությունում թողարկված տվյալ մեթոդի գործադրման ԿՀՎ հոշագրում:
Ջրով տանջանքը ԿՀՎ-ի օգտագործած և արդարադատության նախարարության արտոնած հարցաքննության մեթոդներից մեկն է եղել, երբ ԱՄՆ-ում 2001-ի սեպտեմբերի 11-ից հետո մի քանի բանտ է բացվել ահաբեկչության համար կասկածվողներին պահելու համար, նշում է թերթը: ԿՀՎ-ում և ՀԴԲ-ում հրաժարվել են մեկնաբանել:









































