«Իսլամական պետություն» խմբավորման ջիհադիստ գրոհայինները տեսանյութ են հրապարակել, որում երևում է, թե ինչպես են նրանք գլխատում մի քուրդ տղամարդու:
Տեսանյութում երևում են նարնջագույն հագուստով մի քանի մարդ, ովքեր ներկայացված են որպես քրդական ընդդիմության մարտիկներ, որոնց գերի են վերցրել ջիհադիստները:
Տղամարդկանցից մեկին ծնկի են բերում և գլխատում են իրաքյան Մոսուլ մզկիթի ֆոնի ներքո, որը վերահսկում է «Իսլամական պետությունը»:
Գրոհայինները զգուշացնում են, որ մյուս գերիներին էլ է նույն ճակատագիրը սպասվում, եթե քրդական առաջնորդները շարունակեն աջակցել ԱՄՆ քաղաքականությանը:
Քրդական ընդդիմության մարտիկները վերջին ամիսներին ԱՄՆ աջակցությամբ փորձում են կանգնեցնել ջիհադիստների առաջխաղացումը:









































