ԱՄՆ 43-րդ նախագահ Ջորջ Բուշ-կրտսերը պատրաստվում է պապիկ դառնալ: Նրա դուստրը Ջեննի Բուշ-Հագերը հայտնել է, որ երեխայի է սպասում: Այս հայտարարությունն արվել է NBC հեռուստաալիքի եթերում:
Ջորջ Բուշ-կրտսերն արդեն մեկնաբանել է այս տեղեկությունը. թոռնիկ ունենալու մասին լուրը նրան աշխուժացրել է, իսկ նախկին առաջին տիկին Լորա Բուշը նշել է, որ հուզված է:
Բուշի 31-ամյա դուստրն ամուսնացած է արդեն չորս տարի: Երեխան նրա առաջնեկն է:









































