Դեն Բրաունի «Ինֆերնո» («Դա Վինչիի կոդի» ու «Հրեշտակների և դևերի» շարունակությունը) կէկրանավորեն 2015 թվականին։ Նկարահանումները կսկսվեն Իտալիայում ապրիլին, տեղեկացնում է The Independen-ը։
Պրոֆեսոր Լենգդոնի դերը, ինչպես նախորդ ֆիլմերում, կխաղա Թոմ Հենքսը, իսկ ռեժիսորը դարձյալ Ռոն Հովարդն է։ Առաջին երկու էկրանավորումները հաջողված էին՝ նրանցից յուրաքանչյուրը համապատասխանաբար հավաքեց 750 և 700 մլն դոլար։
«Ինֆերնոյի» գործողությունները ընդամենը երկու օրում ծավալվում են Իտալիայում և Թուրքիայում։ Պրոֆեսորը փորձում է գտնել նոր ժանտախտի վիրուսը, որը թաքցրել է մոլորակի գերբնակեցմամբ մտահոգ չար հանճար կենսաբան Բերտրան Զոբրիստը։








































