Ամերիկյան Backbeat Books հրատարակչությունը վերստին հրապարակում է լրագրող Լարի Քեյնի Ticket To Ride: Inside the Beatles’ 1964 Tour That Changed The World գիրքը («Ticket To Ride. հայացք ներսից The Beatles-ի 1964 թվականի տուրնեին, որը փոխեց աշխարհը)։ Այդ մասին տեղեկությունը հայտնվել է Backbeat Books կայքում։ Վերահրատարակումը կլինի հոկտեմբերին, և գիրքը կարելի է նախապես պատվիրել արդեն այժմ։
Backbeat Books–ը, որը Hal Leonard Performing Arts Publishing Group հրատարակչական հոլդինգի ստորաբաժանումն է, գրքի վերահրատարակումը (առաջին անգամ այն լույս է տեսել 2003 թ.) հարմարացրել է այդ համերգաշրջանի կեսդարյա հոբելյանին։









































