Իսպանական «Ռեալ Մադրիդ»-ի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն հայտարարել է, որ ավարտել է ելույթները Իսպանիայի հավաքականի կազմում:
Այս մասին հայտնել է Իսպանիայի ազգային հավաքականի twitter-ի պաշտոնական էջը: Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհակալություն է հայտնել Ալոնսոյին՝ հավաքականում ունեցած հաջող ելույթների համար:
Հիշեցնենք, որ Խաբի Ալոնսոն Իսպանիայի ազգային հավաքականի հետ դարձել է Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ինչպես նաև դարձել է 2010 թվականի աշխարհի առաջնության հաղթող:






































