Լեհաստանի և Ուկրաինայի սահմանին առգրավել են թմրանյութերի ռեկորդային խմբաքանակ: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով փոխգնդապետ Յարոսլավ Մելնիկի մամլո ծառայության ղեկավարին:
Ըստ աղբյուրի՝ բեռը կշռել է 260 կգ: Հաշիշը, որն առգրավվել է «Ռևա-Ռուսկայա» անցակետում, «սև շուկայում» արժե մոտ 7,3 մլն դոլար:
Փորձագետների կարծիքով՝ նման ռեկորդային բեռի անզգույշ տեղափոխումը սովորական ավտոմեքենայով կարող է մատնանշել այն մասին, որ մատակարարները պայմանավորվածություն են ունեցել հսկիչ անցագրային կետի աշխատակիցների հետ:
Բացի դրանից՝ մաքսանենգների մոտ եղել են փաստաթղթեր, որոնք հաստատում են նրանց պատկանելությունը «Աջ սեկտորին»:





































