Կանադան մտահոգված է նրանով, որ Ռուսաստանը մեծացնում է իր ռազմական ներուժն Արկտիկայում, և պատրաստ է զենքը ձեռքին պաշտպանել իր շահերն այնտեղ: Այս մասին դանիական Berlingske թերթին տված հարցազրույցում հայտարարել է Կանադայի ԱԳՆ ղեկավար Ջոն Բերդը:
Բերդի խոսքով՝ Օտտավան «պատրաստվում է պաշտպանել իր ինքնիշխանությունն Արկտիկայում, և եթե կարիք լինի, ուժ կկիրառի»: Միաժամանակ, նախարարը նշել է, որ կնախընտրեր խնդիրը խաղաղ ճանապարհով լուծել, քանի որ չի կարծում, որ նոր սառը պատերազմ է սկսվել: Բայց միևնույն ժամանակ Կանադան կարծում է, որ Ռուսաստանը մտադիր չէ բանակցել:
Ռուսաստանն ու Կանադան հավակնում են Լոմոնոսովի ստորջրյա լեռնաշղթայի հաշվին սեփական ծանծաղուտի ավելացմանը:







































