ԱՄՆ ռազմածովային ուժերի Vella Gulf հրթիռային հածանավը լքել է Սև ծովը: Այս մասին օգոստոսի 26-ին հայտնում է INTERFAX-ը՝ հղում անելով Ռուսաստանի ռազմածավային նավատորմի գլխավոր շտաբին:
«Ամերիկյան հածանավն այսօր Սև ծովի ջրային տարածքում 3 շաբաթ լինելուց հետո անցել է Բոսֆորի նեղուցը և ուղևորվել Միջերկրական ծով»,- հայտնել են ՌԴ ռազմածավային նավատորմում:
Vella Gulf-ը Սև ծով էր մտել օգոստոսի 6-ին:








































