Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի շրջանային դատարանը այսօր պարտավորեցրել է «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի TEPCO օպերատորին՝ 49 մլն իեն (մոտ 470 հազար դոլար) վճարել որպես փոխհատուցում այն կնոջ ազգականներին, որը ինքնասպանություն է գործել կայանում տեղի ունեցած վթարից հետո, հայտնել է «Կիոդո» գործակալությունը:
Վթարային ԱԷԿ-ի օպերատորի դեմ հայց էր ներկայացրել 64-ամյա Միկիոն Վաթանաբեն՝ պնդելով, որ օպերատորն է մեղավոր այն դեպրեսիայի համար, որը հարուցվել էր վթարի հետևանքով, ինչի պատճառով իր կինը՝ Խամակոն, ինքնասպան էր եղել:
Իր հերթին, TEPCO-ի ներկայացուցիչները պնդում էին, որ մահացած կինը քնաբեր դեղամիջոցներ էր ընդունում դեռ մինչև ԱԷԿ-ում վթարը, ուստի «նրա արարքի պատճառը կարող էր այլ լինել»: Ընդ որում՝ օպերատոր ընկերությունը չէր հերքում բացասական հոգեբանական ազդեցությունը, որում վթարից հետո գտնվում էին տեղացիները:







































