Կանադան սկսել է բրիտանացի հետազոտող սըր Ջոն Ֆրանկլինի արշավախմբի հերթական որոնումները, որը 170 տարի առաջ անհետացել է Արկտիկայում: Որոնողական խումբը, որի կազմում են ռազմական և աերոտիեզերական գերատեսչություններ և գիտնականներ, մտադիր են հետազոտել երկրի հյուսիսային տարածքները: Բոլոր նավերն ունեն ամենաժամանակակից որոնողական սարքավորումները, գրում է ITAR-TASS-ը:
Նախքան «գործողությունների մեկնարկը» հետազոտողների հետ շփվել է Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը:
«Ես շատ տպավորված եմ որոնողական խմբի պրոֆեսիոնալիզմով և էնտուզիազմով: Սըր Ֆրանկլինի հետազոտությունները և բացահայտումները մեր երկրի պատմության կարևոր մասն են»,- ասել է Հարփերը:










































