Սիրիայի արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալեմը հաստատել է երկրի կառավարության պատրաստակամությունն ու ցանկությունն օգնություն ընդունել այն պետություներից, որոնք ՄԱԿ-ի հովանու ներքո աշխատում են ահաբեկչության դեմ շրջանակներում, հաղորդում է CAHA-ն։
Դամասկոսում մամլո ասուլիսի ժամանակ Մուալեմը հայտարարել է, թե Սիրիան ողջունում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ահաբեկչության դեմ պայքարի 2170 բանաձը և պատրաստ է կատարել այն։ Նախարարը վստահ է, որ ահաբեկչությունը արմատախիլ անելու համար անհրաժեշտ է համագործակցություն տարածաշրջանային և միջազգային մակարդակներում, և հավելել է, որ Սիրիան պատրաստ է այդ համագործակցությանը։ Առաջնակարգ խնդիրը, Մուալեմի կարծիքով, ծայրահեղականների ֆինանսավորման աղբյուրների շրջափակումն է։
ՍԱՀ ԱԳՆ ղեկավարն նշել է, որ Սիրիան խիստ քննադատում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործողությունները, և հարևան երկրներին կոչ է արել պաշտպանել Սիրիայի դիրքորոշումը, քանի որ ահաբեկչությունը կարող է տարածվել ամբողջ տարածաշրջանում։








































