Օգոստոսի 24-ին՝ ժամը 21:00-ին, Երևանի Էրեբունու փողոցի թիվ 32 շենքի դիմաց «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել գովազդային վահանակի, այնուհետև վրաերթի ենթարկել 3 երիտասարդի:
Վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանությունից հայտնում են, որ կատարվում է քննություն:







































