Հենրի Ռոլլինզը ներողություն է խնդրել LA Weekly-ում տպագրված սյունակում Ռոբին Ուիլյամսի ինքնասպանությունը քննադատող իր հոդվածի համար, հայտնում է Rolling Stone-ը:
«Հոդվածում, բացի Ուիլյամսից, ես վիրավորել եմ բազմաթիվ այլ մարդկանց, որոնք իրենց զրկել են կյանքից, ու դա իմ մեջ իմ հանդեպ զզվանք է հարուցում: Ի սկզբանե, դա չէր մտնում իմ պլանների մեջ: Իմ կյանքում ևս եղել է դեպրեսիա: Որոշ օրեր եղել են տանջալից: Ես ամեն ինչ հասկանում եմ: Ինձ կատաղեցնում է ինքնասպանությունը, սակայն ես զայրանում եմ ոչ թե կոնկրետ մարդկանց վրա, որոնք դա արել են, այլ հանգամանքների, այն բանի, որ նրանց մոտ չի եղել ոչ ոք, որ կարողանար նրանց կանգնեցնել»,- հայտարարել է Ռոլլինզն իր պաշտոնական դիմումի մեջ:








































