Ռուսաստանի ու Արևմուտքի փոխադարձ պատժամիջոցները բացասաբար կազդեն Եվրասիական տնտեսական միության վրա, կարծում է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:
«Այդ պատժամիջոցները, սահմանափակումները Ղազախստանի վրա ուղղակիորեն ոչ մի կերպ չեն ազդի: Իհարկե, բացասական հետևանքներ կլինեն դրանից Եվրասիական տնտեսական միության վրա, քանի որ Արևմուտքի երկրները պատժամիջոցներ են սահմանում Ռուսաստանի դեմ: Մի բան է՝ պատժամիջոցներ առանձին մարդու նկատմամբ, մեկ այլ բան՝ ֆինանսական ոլորտի, տնտեսության առանձին ճյուղերի դեմ: Դա վատթարացնում է Ռուսաստանի տնտեսությունը»,- ասել է նա «Խաբար» հեռուստաալիքին տված հարցազրույցում:









































