ԱՄՆ Միսսուրի նահանգի Սենտ Լյուիս քաղաքում ակցիա է տեղի ունեցել ամերիկացի ոստիկանների դաժանության դեմ: Ցուցարարների թվում եղել են նաև 2 սպանված սևամորթ դեռահասների ընտանիքների անդամները, հայտում է RIA Novosti-ն:
Երկու տարվա ընթացքում կատարված սպանությունները մեծ հասարակական արձագանք էին առաջացրել ու դարձել անկարգությունների պատճառ:
Առաջին դեպքում 2012թ. պարեկ Ջորջ Ցիմերմանի կողմից սպանված Թրեյվոն Մարտինն էր, որն արդարացվել էր, մյուսը՝ ոստիկան Դարեն Ուիլսոնը, որն այս տարվա օգոստոսի 9-ին Ֆերգյուսոնում սպանեց 18-ամյա Մայքլ Բրաունին:







































