Չորս կալանավոր է սպանվել բրազիլական Պարանա նահանգում տեղի ունեցած բանտային ըմբոստության ընթացքում: Այդ մասին հաղորդել է տեղի ոստիկանությունը:
Ըստ իշխանությունների ներկայացուցիչների՝ սպանվածներից երկուսը գլխատվել են:
Ամենաքիչը 700 կալանավոր ըմբոստություն են բարձրացրել կիրակի առավոտյան:
Ներկայումս իշխանությունները բանակցություններ են վարում կալանավորների հետ, ովքեր պատանդ են պահում առնվազն երկու հսկիչների և մի քանի կալանավորի:









































