Բրիտանական հատուկծառայությունները հաստատել են այն մարդու անձը, որը սպանել է ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիին։ Նրա անունն է Աբդել-Մաջիդ Աբդել Բարի։ Մի տարի առաջ նա բավականին հաջողակ ռեփեր էր և ապրում էր թանկարժեք լոնդոնյան առանձնատներից մեկում, բայց հետո հավաքագրվել է ծայրահեղականների կողմից ու մեկնել Իրաք։

Երկու պլան, գրագետ, պրոֆեսիոնալ մոնտաժ, կողմնակի աղմուկներ չկան։ Ներկայացո՞ւմ է, թե՞ ոչ։ Ինտերնետի օգտատերերի մեծամասնությունը համոզված է, որ ներկայացում է։

Աբդել-Մաջիդ Աբդել Բարին Twitter-ում տեղադրել է իր լուսանկարը սպանվածի կտրված գլխով։ Ամերիկյան իշխանություններն ասում են, որ տեսագրությունն իսկական է։ Դրանում Վաշինգտոնը չի կասկածում։













































