Սերգեյ Դովլաթովը ծնվել է 1941թ. սեպտեմբերի 3-ին Ուֆայում: 1944թ. սկսած ապրել է Լենինգրադում: 1959թ. Դովլաթովը ընդունվել է Լենինգրադի Ժդանովի անվան համալսարան, սակայն երկու տարի անց հեռացվել է համալսարանից: Բանակից հետո Դովլաթովը ընդունվել է ԼՊՀ-ի լրագրության ֆակուլտետը, աշխատել է ուսանողական պարբերականներում, պատմվածքներ գրել:
1970-ականների սկզբին Դովլաթովը ապրել և աշխատել է Էստոնիայում: Լենինգրադ վերադառնալով՝ նա սկսել է արձակ ստեղծագործություններ գրել: Սակայն ամսագրերը մերժել են նրա ստեղծագործությունները, գրում է calend.ru-ն:
1978թ. իշխանությունների հետապնդումների պատճառով Դովլաթովը մեկնել է Նյու Յորք, որտեղ դարձել է «Նոր ամերիկացի» ամսագրի խմբագիրը: Մեկը մյուսի հետևից թողարկվել են նրա ստեղծագործությունները: 1980-ականներին նա մեծ հաջողությունների է հասել և սկսվել տպագրվել The New Yorker հեղինակային ամսագրում:
Դովլաթովը մահացել է 1990թ. օգոստոսի 24-ին սրտային անբավարարությունից Նյու Յորքում: Նա հուղարկավորված է Նյու Յորքի հրեական գերեզմանատանը:









































