Spice Girls-ը կարող է բեմ վերադառնալ։ Լեգենդար փոփ խմբի նախկին մասնակիցները հնարավոր միավորման մասին ասել են ամերիկյան The X Factor-ի հերթական սեզոնի փակման ժամանակ։ Ելույթի նախաձեռնողը եղել է Մելանի Բրաունը, որը The X Factor-ի դատավորն է։
2001թ. ցրված խմբի վերջին համատեղ ելույթը կայացել է 2012-ի օգոստոսի 12-ին, երբ Spice Girls-ը երկու երգ կատարեց Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերի փակման արարողության ժամանակ։ Երկրպագուները կարծում էին, որ այդ ելույթը վերջինը կլինի, սակայն այժմ խմբի նախկին մասնակիցները դարձյալ խոսել են վերամիավորման մասին։








































