Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարաֆին հայտարարել է, որ առաջիկա 10 օրվա ընթացքում կայցելի Իտալիա, Լյուքսեմբուրգ և Բելգիա:
Բրյուսելում միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունների ընթացքում գերատեսչության ղեկավարը կհանդիպի ԵՄ-ի արտաքին գործերի ղեկավար Քեթրին Էշթոնի հետ: Զրույցը կայանալու է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստից առաջ՝ հաղորդում է IRNA գործակալությունը:









































