Թուրքիայում իշխող կուսակցությունը երկրի ներկայիս ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն առաջադրել է երկրի վարչապետի պաշտոնում, գրում է BBC-ն:
Այդ որոշման մասին, որը դեռ պետք է հաստատվի հաջորդ շաբաթ կայանալիք կուսակցության նիստում, հայտարարվել էր Թուրքիայի ներկայիս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից:
Դավութօղլուն երկար տարիներ Էրդողանի մերձավորն է հանդիսանում՝ իրականացնելով ավելի կոշտ արտաքին քաղաքականություն, քան նրա նախորդները:
Էրդողանը, ով պատրաստվում է սեպտեմբերին երկրի նախագահ դառնալ, հասկացրել է, որ պատրաստվում է ուժեղացնել երկրի ղեկավարի դերը, որը մինչև այժմ միայն արարողական բնույթ էր կրում:
Նա հայտարարել է, որ Թուրքիայի սահմանադրության մեջ արված համապատասախան փոփոխությունները նոր կառավարության համար հեռանկարային կդառնան:








































