Համաձայն Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությանը Հյուսիսային Օսեթիայի արտակարգ իրավիճակների նախարարության տրամադրած տեղեկատվության` Ռուսաստանը Վրաստանին կապող ավտոճանապարհը առնվազն տասն օր փակ է լինելու: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջից:
ՀՀ ԱԳՆ-ն հաշվի առնելով վերոնշյալը` կրկին հորդորում է ձեռնպահ մնալ առաջիկա օրերին տվյալ ուղղությամբ երթևեկելուց:









































