Ռեժիսոր Վիմ Վենդերսը կստանա Բեռլինի կինոփառատոնի հանդիսավոր «Ոսկե արջ» մրցանակը փետրվարին՝ հայտնում է AFP-ն: Փառատոնին տեղի կունենա նաև Վիմ Վենդերսի աշխատանքների հետահայաց ցուցադրությունը:
Սկսած 1970-ից՝ Վենդերսը նկարահանել է մոտ 50 ֆիլմ, ներառյալ՝ «Պինա. Կրքի պար», «Հյուրանոց «Միլիոն դոլար»: Նրա «Փարիզ, Տեխաս» ֆիլմը Կաննում 1984-ին ստացավ «Ոսկե արմավենու ճյուղ»:








































