Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտարարել է, որ թիմի կիսապաշտպաններ Անխել դի Մարիան և Սամի Խեդիրան հրաժարվել են նոր պայմանագիր ստորագրել «արքայական ակումբ»-ի հետ: Այդ մասին հայտնում է Marca-ն:
Երկու ֆուտբոլիստներն էլ մտադիր են հեռանալ մադրիդյան ակումբից ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն` դի Մարիայի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, իսկ Խեդիրան «Բավարիա»-ի ուշադրության կենտրոնում է:







































