Բրեդ Փիթի պարահոգեբան Ռոն Բարդը The Daily Mail-ին պատմել է, որ դերասանը չի սիրում իր քաղաքացիական կնոջը՝ Անջելինա Ջոլիին, և նրա հետ ապրում է բացառապես վեց երեխաների համար: Բարդը վստահ է, որ Փիթը լուրջ զգացմունքներ ունի նախկին կնոջ՝ Ջենիֆեր Էնիսթոնի հանդեպ, ումից ամուսնալուծվել է 2005 թ.:
Հենց Էնիսթոնն է ծանոթացրել Փիթին էքստրասենսի հետ 2004 թ.: Մեկ տարի անց դերասանը խոստովանել է Բարդին, որ այնպիսի մարդու է հանդիպել, որն ամբողջությամբ կփոխի իր կյանքը: Խոսքը եղել է Ջոլիի մասին, ում հետ ռոմանտիկ հարաբերությունները սկսվել էին 2005-ին, իսկ կարճ ժամանակ անց Փիթը ամուսնալուծվեց Էնիսթոնից և սկսեց ապրել Ջոլիի հետ:
«Հարցն այն չէ՝ արդյոք Փիթը սիրո՞ւմ է Ջոլիին, թե՞ ոչ: Բանն այն է, որ նա վեց երեխաների պատասխանատվություն է ստանձնել և կպահի այն մինչև վերջ»,- հայտարարել է էքստրասենսը:
Բացի դրանից՝ Բարդան համոզված է, որ Փիթը չի հեռանա ընտանիքից, քանի որ վախենում է իր վարկանիշի համար: Էքստրասենսը ենթադրել է նաև, որ ընտանիքը մի քանի երեխա էլ կունենա: «Ես կարծում եմ, որ նրանք ինը կդառնան»,- ասել է նա:










































