Tuesday, 30 06 2026
20:10
Իրանը բանակցություններ կվարի Կատարի հետ. Բաղայի
20:00
Նոր հնարավորություններ ՓՄՁ-ներին. Հայէկոնոմբանկը և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ամփոփում են ծրագրի արդյունքները
Թուրքիան կարող է վաճառել ռուսական C-300-ը երրորդ երկրի՝ ամերիկյան F-35-երի ծրագրին վերադառնալու համար. Euractiv
Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ
19:30
Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար
ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը
19:10
ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ
Բաքվից պրոտոկոլային «կրակոց» հնչեց. հայերի եղեռնի ճանաչումը խոչընդոտ չէ Իսրայելի հետ հարաբերությանը
18:50
Մեծ Բրիտանիան մտադիր է պաշտպանության ծախսերը 2029 թվականից հետո մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3%-ը
Իշխանության մեծագույն մեղքը քաղաքական դաշտն օտար կապիտալից չազատելն էր. ռադիկալ ոչինչ չեն արել
18:30
Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
17:10
Պուտինն ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
16:50
Իտալիայում շոգի պատճառով կարմիր վտանգի մակարդակ է հայտարարվել
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան

Ֆիննախը խոշոր խախտումներ է բացահայտել

Ֆինանսների նախարարության հարկային մարմինների կողմից օգոստոսի 10-20-ը շարունակվել են հարկային կարգապահության համապատասխան ցուցանիշների բարելավման պահանջը չընդունած կամ ոչ հիմնավոր բացատրություններ ներկայացրած հարկ վճարողների նկատմամբ շրջանառությունների և գների թերհայտարարագրումների, չգրանցված վարձու աշխատողների բացահայտման և մյուս ուղղություններով տարվող հարկային հսկողության աշխատանքները: Օգոստոսի երկրորդ տասնօրյակում հսկողական աշխատանքների շեշտադրումը հիմնականում կատարվել է գների թերհայտարարագրումների բացահայտման վրա՝ կապված կիրառվող լայնածավալ զեղչերի և «Ավելացված արժեքի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջների պահպանման հետ: Այդ նպատակով ցանկում ընդգրկված հարկ վճարողների մոտ իրականացվել են 52 հսկիչ գնումներ, որոնց ընթացքում արձանագրված գնային խախտումները օգտագործվում են և կօգտագործվեն համապատասխան հարկ վճարողների հարկային պարտավորությունների ճշգրտման, այդ թվում՝ բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումների ժամանակ:

Ավարտված մյուս հսկողական աշխատանքներից հարկ է առանձնացնել.

1. Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունում հաշվառված սուբյեկտների մոտ չփաստաթղթավորված գործարքների և այդ առումով այլ հարկ վճարողների հարկային պարտականությունները չկատարելուն օժանդակելու բացահայտումներին ուղղված հարկային հսկողության ընթացքում գտնվող և օգոստոսի երկրորդ տասնօրյակում ավարտված հսկողական աշխատանքներից առանձնացման ենթակա են՝ «ԱՇՏԱՐԱԿ ՁՈՒ»՝ 14մլն, «ՄԱՐՏԻՆ ՍԹԱՐ»՝ 6.5մլն և «ՍԻԼ-ՄԱԱԶԱ»` 2.1մլն:

2. Աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու 24 ստուգումների արդյունքում հայտնաբերվել են 49 չգրանցված աշխատողներ և արձանագրվել են 5մլն դրամի հարկային պարտավորություններ, այդ թվում՝ «ՎԱՀԱԳՆ և ՍԱՄՎԵԼ» ՍՊԸ-ում` 900 հազար դրամ (6 անձ), «Վ.Ա.Ս. ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ում՝ 750 հազար դրամ (5 անձ), «ՎԻՎԱ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ում՝ 750 հազար դրամ (5 անձ):

3. Հաշվետու տասնօրյակում ավարտված բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 24 ստուգումների արդյունքում արձանագրվել է 216.8մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն: Դրանցից առանձնացման ենթակա են՝ «ԻՆՍՏԻԳԵՅԹ» ՍՊԸ՝ 61.7մլն դրամ, «ՌԵՄԶՈՆ» ՍՊԸ՝ 38.6մլն դրամ, «ԿՈՄՍԱԼ» ՍՊԸ՝ 29.7մլն դրամ, «ԳԱՎԱՌԻ ՃՇՇ» ՓԲԸ՝ 24.6մլն դրամ և այլն:

4. Վերոնշյալից բացի՝ շրջանառությունների և ապրանքային մնացորդների ճշգրտման նպատակով 51 հարկ վճարողների մոտ իրականացվել են չափագրումներ, որոնց արդյունքում արձանագրվել է շրջանառությունների աճ մոտ 440մլն դրամի չափով և նախնական հաշվարկվել է մոտ 42մլն դրամի չափով լրացուցիչ հարկ: Չափագրումներից հարկ է առանձնացնել «ԿՐՊԱԿ» ՍՊԸ-ի մոտ իրականացվածը, որի ընթացքում պարզվել է, որ ընկերությունն առանց համապատասխան լիցենզիայի իրականացնում է առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեություն, ինչի արդյունքում ընկերությանն առաջադրվել է 15մլն դրամի տուգանք և պետք է վերականգնվի չվճարված 1.5մլն դրամ պետական տուրքը: 21 հարկ վճարողների մոտ իրականացվել են ՀԴՄ շահագործման կանոնների պահպանման ճշտության ստուգումներ և արձանագրվել է 4մլն դրամի տուգանք:

Ընդհանուր առմամբ՝ օգոստոսի երկրորդ տասնօրյակում ցանկում ընդգրկված հարկ վճարողների մոտ իրականացվել են 172 հսկողական միջոցառումներ, որոնց արդյունքում առաջադրվել են բյուջե լրացուցիչ վճարման ենթակա 310մլն դրամ գումար:

Մշտական հսկողության տակ առնված առավել խոշոր և թիրախային 45 ներմուծող և արտադրող հարկ վճարողներից 44-ի մոտ 2014 թվականի օգոստոսի 11-ից 19-ն ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվների քանակների աճը կազմել է 43.6% կամ 20122 հատ, որոնցում արտացոլված շրջանառության գումարի աճը կազմել է 14.3% կամ 479.2մլն դրամ: Հարկ է առանձնացնել «Ա և Գ» ՍՊԸ-ի մոտ արձանագրված երևույթը. չնայած հարկային հաշիվների քանակի աճին (700 հատով)՝ դրանցում արտացոլված շրջանառության գումարը ոչ թե համապատասխանորեն աճել է, այլ նվազել է մոտ 80%-ով՝ 660 մլն դրամով: Նշված երևույթի նկատմամբ հարկային հսկողությունը շարունակվում է:

Ստվերային շրջանառությունների կրճատման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակում Ֆինանսների նախարարության կողմից էլեկտրոնային հարկային հաշիվների շարժի նկատմամբ իրականացվող դիտարկումների արդյունքում պարզվել է, որ օգոստոսի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ողջ տարածքում օբյեկտիվ կամ սույբեկտիվ պատճառներով տնտեսվարող սուբյեկտների կողմից անվավեր կամ չեղյալ են ճանաչվել 4556 էլեկտրոնային հարկային հաշիվներ՝ 1.8մլրդ դրամ ընդհանուր արժեքով (նախորդ տասնօրյակի համեմատ հաշիվների քանակը նվազել է 517 հատով, իսկ ընդհանուր արժեքը՝ 1մլրդ դրամով):

01.08-10.08 2014թ. ընթացքում 10մլն դրամից ավելի ընդհանուր արժեքով հարկային հաշիվներ անվավեր կամ չեղյալ ճանաչած հարկ վճարողների ցանկ

Հարկային մարմնի կողմից առաջադրված ցուցանիշների ինքնուրույն բարելավման պահանջը չընդունած հարկ վճարողների մոտ հարկային հսկողության միջոցառումներին զուգահեռ իրականացվում են նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:

Այսպես.

Ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության վարչության կողմից օգոստոսի 2-րդ տասնօրյակում նշված հարկ վճարողների մոտ իրականացվել են 20 օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` կապված հարկային հաշիվների դուրս գրման նկատմամբ հսկողության հետ, իսկ 113 հարկ վճարողի մոտ դրանք ընթացքի մեջ են: Նշվածի արդյունքում ընթացքի մեջ են բյուջե հետ փոխհարաբերությունների ճշտության 35 ստուգումներ: Տասնօրյակում ավարտված ՕՀՄ-ների («Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28 հոդված) արդյունքում հարկ վճարողներին առաջադրվել է 30.6մլն դրամ լրացուցիչ վճարման գումար, այդ թվում՝ «ԱԼԵՔՍ ԳՐԻԳ»՝ 3մլն դրամ, «ԿՈՌՈՄՖԱ»՝ 2.9 մլն դրամ, «ԱՐԱՔՍ ԹՌՉՆԱՖԱԲՐԻԿԱ»՝ 1.8 մլն դրամ և այլն: Շարունակվում է նաև ցուցանիշների բարելավման պահանջն ընդունած հարկ վճարողների կողմից ճշտված հաշվարկների ներկայացումը, հետևաբար նաև լրացուցիչ հարկային պարտավորությունների առաջացումը: Այսպես.

1. Փաստաթղթաշրջանառության բարելավման, մասնավորապես՝ գների կարգավորման, դուրս գրվող հարկային հաշիվների քանակի ավելացման և նախորդ ժամանակաշրջանների համար ԱԱՀ-ի ճշտված հաշվարկների ներկայացման միջոցով 35 հարկ վճարողների մոտ առաջացել է 90.1 մլն դրամ լրացուցիչ հարկային պարտավորություն:

2. Տարեկան շահութահարկի ճշտված հաշվարկներով լրացուցիչ պարտավորություն է հաշվարկվել 67 հարկ վճարողների մոտ՝ 40մլն դրամի չափով, և 1 հարկ վճարողի մոտ կամերալ ուսումնասիրության արդյունքում կատարվել է դեբետի պակասեցում` 1.4մլն դրամի չափով:

3. Աշխատողների իրական թվաքանակի հայտարարագրման և աշխատավարձերի իրական մակարդակների արտացոլման հետևանքով թվով 81 հարկ վճարողների մոտ աշխատողների թվաքանակը ավելացել է 63-ով և առաջացել է 6.1մլն դրամ լրացուցիչ եկամտային հարկ:

Ընդհանուր առմամբ՝ օգոստոս ամսվա երկրորդ տասնօրյակում ՀՀ ՖՆ կողմից իրականացված աշխատանքների և հսկողական միջոցառումների արդյունքում առաջացել են մոտ 450մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում