ԳԱԼԱ-ն փոխանցմամբ՝ ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը նկատողություն է արել տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանին՝ հորդորելով, որպեսզի նախարարության պաշտոնյաները իրենց գործը նորմալ կատարեն: Տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը ներկայացնում էր որոշման նախագիծ, համաձայն որի նախատեսվում է նախարարությանը թույլատրել Այգեհովիտ-Վազաշեն- Պառավաքար-Այգեպար ճանապարհի Վազաշեն-Պառավաքար հատվածի շրջանցիկ ճանապարհի կառուցման աշխատանքներն ավարտելու նպատակով կնքել նոր պայմանագիր:
Արթուր Առաքելյանը նշել է, որ պետական գնման նախկին պայմանագիրը պատվիրատուի կողմից միակողմանի լուծվել էր: Նա նաև նշեց, որ նախահաշվային արժեքը ավելացել է 5.5 մլն դրամով, քանի որ աշխատանքների կատարման ընթացքում ի հայտ են եկել 9-րդ կարգի գրունտի պայթեցման լրացուցիչ աշխատանքային ծավալներ, որի վերաբերյալ աշխատանքում կատարվել են համապատասխան փոփոխություններ: Արձագանքելով՝ Հովիկ Աբրահամյանն ասել է. «Դուք պիտի ձեր ոճը փոխեք, չի կարելի պարտադրել, որ այսքան ճանապարհ պիտի կառուցենք: Հիմա կառուցապատողին փոխում ենք, մյուսը այդ գումարով կարողանո՞ւմ է ավարտել աշխատանքը»:
Մանրամասները՝ ԳԱԼԱ-ում










































