Թաիլանդի ռազմական խունտայի առաջնորդ գեներալ Պրայուտը Չան-Օչան ընտրվել է երկրի վարչապետ՝ հաղորդում է Reuters-ը:
Նա հավաքել է ձայների կեսը, որոնք անհրաժեշտ են թեկնածուի համար: Նրա նշանակումը պետք է հաստատվի Թաիլանդի թագավորի կողմից:
Ռազմական հեղաշրջումը տեղի է ունեցել Թաիլանդում մայիսի 22-ին: Արդյունքում դադարեցվել, իսկ հետո ընդհանրապես հանվել է 2007թ. սահմանադրությունը՝ բացառությամբ երկրորդ բաժնի, որը նվիրված է թաիլանդական միապետությանը:









































