ԱՄՆ պետդեպարտամենտը 5 մլն դոլարի պարգև է խոստացել պակիստանյան իսլամիստական «Հակկանի» խմբավորման չորս ղեկավարներից յուրաքանչյուրին ձերբակալելու համար՝ հաղորդում է BBC-ին:
Նշվում է, որ խմբավորման ղեկավար Սիրաջուուդդնի Հակկանիի ձերբակալմանն օժանդակելու համար նշանակվել է 10 մլն դոլար:
«Հակկանին» գործում է Աֆղանստանի և Պակիստանի տարածքում, հանդիսանում է «Ալ-Քաիդայի» և «Թալիբանի» դաշնակից:







































