Հորդառատ անձրևներն ու դրանց պատճառով առաջացած սողանքները 39 մարդու մահվան պատճառ են դարձել Հիրոսիմա քաղաքի շրջանում:
Ինչպես հաղորդում է BBC-ի թղթակիցը՝ շատ տներ քշվել են լեռներից ջրի հոսքով, որոշ հատվածն էլ հայտնվել է ցեխի շերտի տակ:
Հորդառատ անձրևները շարունակվում են նաև Ճապոնիայի այլ շրջաններում:







































