Պաղեստինի իշխանություններն աջակցում են «մերձավորարևելյան քառյակի» ընդլայնման գաղափարին: Այս մասին Մոսկվայում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Իսրայելի հետ բանակցություններում Պաղեստինի պատվիրակության ղեկավար Սայիբ Օրեյկատը, գրում է BBC-ն:
«Քառյակը գոյություն ունի, սակայն նրա գործունեությունը սառեցված է: Մենք կցանկանայինք, որ այն ավելի արդյունավետ աշխատի, քանի որ այն ներկայացնում է խաղաղություն»,- ասել է Օրեյկատը:
Այժմ, այսպես կոչված, մերձավորարևելյան քառյակի մեջ մտնում են ԵՄ-ն, Ռուսաստանը, ԱՄՆ-ը և ՄԱԿ-ը:







































