Wednesday, 24 06 2026
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
Սպասվում են տեղումներ
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
09:50
Տատանումներ՝ ասիական ֆոնդային շուկաներում
09:40
30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համար
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը
09:20
Նավթի գները շարունակում են նվազել
09:10
ԱՄՆ Սենատը ևս քվեարկել է Իրանում պատերազմի դադարեցման օգտին
ՄԻԵԴ-ի վճիռը զայրացրել է Բաքվին․ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ

«Գեոթիմի» թունավոր շաքարաքլորները. Գնդեվազցիները վրդովված են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.«Գնդեվազ գյուղն իմ հանդիպած ամենաբարեկարգ գյուղերից է։ Գյուղացիները շատ կոկիկ են հագնված, բարեկարգ տներ ունեն, ասֆալտապատ փողոցում երեխաներն աշխույժ հեծանիվ են քշում, գյուղամիջում նստած մեծ տղամարդկանց հետ էլ ամեն թեմայով կարող ես խոսել, նրանք ամեն ինչից գաղափար ունեն։ Մարդկանց հարցնում եմ՝ գյուղն ի՞նչ խնդիրներ ունի: «Այ բալամ, չես տեսնո՞ւմ, մի հատ ջահել չկա, գյուղի մեծ մասը գնացել ա խոպան՝ փող աշխատելու, աշխատատեղեր չկան»: Հետաքրքրվում եմ՝ իսկ դուք կո՞ղմ եք, որ Ամուլսարում ոսկու հանքարդյունաբերության գործարան բացվի, համ էլ աշխատատեղեր կունենաք: «Չէ, չենք ուզում, էդ հանքը շատ վնասակար կլինի գյուղի համար»։

Մեկ շաբաթ առաջ 200 գնդեվազցիներ դիմում-բողոք էին ներկայացրել, որ չեն ցանկանում իրենց գյուղի մոտ նման գործարան բացվի։ Փորձում էի գյուղացիներից անհատական կարծիքներ լսել, պարզվեց՝ զրուցակիցներս հենց նամակի հեղինակներն են, ովքեր և հավաքել էին համագյուղացիների ստորագրությունները և նամակն ուղարկել պատկան մարմիններին։

«Իմ երեխաներն ավելի լավ է չոր հաց ու պանիր ուտեն, քան թույնով ներարկված տորթ կամ շոկոլադ։ Մենք այդ շաքարաքլորները չենք ընդունում»,- ասաց Միհրդատ Ներսիսյանը։ Նա համակարգչի վրա ցույց տվեց Ամուլսարի հանքի շահագործումը ֆինանսավորող Համաշխարհային բանկից ստացած պատասխան նամակը. «Համաշխարհային բանկն արդեն այդ ուղղությամբ զբաղվում է։ Այդ մարդիկ ուղղակի չեն գիտակցում, թե այդ ինչ ահավոր բան է, որ բացվում է։ Ցիանային հարթակը լինելու է գյուղից մի կիլոմետր հեռավորության վրա, որտեղ միանգամից մի քանի հարյուր հազար տոննա փոշիացած նյութը բերելու և լցնելու են այդ հարթակի վրա։ Դա լրիվ բաց հանք է, այն գտնվում է գյուղից 7-8 կմ հեռավորության վրա։ «Գեոթիմն» իր կայքում գրել է, որ պայթեցման ժամանակ այդ փոշին ընդամենը 100 մետրի վրա է գնալու, նրանք պետք է ամաչեն այդպիսի բան գրելուց։ Այդպիսի պայթեցման ժամանակ քարերը 100 մետր հեռավորության վրա կգնան, իրականում փոշին կտարածվի ամբողջ տարածաշրջանում։ Գյուղն անապատ է դառնալու»։ Իսկ ի՞նչ դիրքորոշում ունի գյուղապետը, Միհրդատ Ներսիսյանի պատասխանից հասկանում եմ, որ գյուղապետը չեզոք է այդ հարցի նկատմամբ. «Գյուղապետերը բոլոր տեղերում էլ ոչ դեմ են, ոչ կողմ են նման դեպքերում։ Գյուղապետին տարել են ԱՄՆ և իբր թե ցուցադրել ցիանային հարթակ, որը գտնվել է բավականին մի մեծ քաղաքի կողքին, ես չեմ հավատում»։

Զրույցի կեսից մեզ է միանում նաև գնդեվազցի Արմեն Համբարձումյանը։ «Այդ օրենքով ցանկացել են խթանել լեռնահանքային արդյունաբերությունը Հայաստանում։ Չգիտեմ ով է այդ գլուխգործոցները նստել-մտածել, որ Հայաստանի տնտեսությունը հենց լեռնահանքային արդյունաբերությունով խթանեն։ Մեր երկրի կառավարությունը մեզ նվաստ է պահում՝ ինչո՞ւ ես պետք է թույն շնչեմ։ Մանկապարտեզի պատերն են ներկել, ինձ պե՞տք է։ Ոնց որ մեկին բերես պատի տակ, ասես՝ առ քեզ միլիոն դոլար, շոշափի, ուրախացի, քեզ գնդակահարենք»։

Իմ զրուցակիցները պնդում էին, որ գյուղի 95 տոկոսը դեմ է ոսկու գործարանի բացմանը։ Ի դեպ, վերջիններս լավ ուսումնասիրել էին թե ՀՀ կառավարության օրենքները, թե Ամուլսարի հանքը շահագործող «Գեոթիմ» ընկերության կայքի տեղեկատվությունները։ «Ամենավատն այն է, որ հանդիպումները կատարվում են գաղտնի ձևով։ Մինչև այսօր հանդիպումներին ներկա են եղել դպրոցականներ, մի քանի ուսուցիչներ և իրենց աշխատողները։ Այնպես են կազմակերպում, որ ոչ ոք չիմանա և չմասնակցի։ Մի քանի օր առաջ ԱՄՆ փոխդեսպանն է եկել, իրենք իրենցով հավաքվում են, բացում ես կայքը՝ 20-30 հանդիպում է արդեն կազմակերպված, իսկ մենք միայն մեկի մասին ենք տեղյակ եղել և կարողացել մասնակցել։ Իսկ այդ հանդիպման ժամանակ մեր բարձրացրած հարցերին էլ օդից պատասխաններ էին տալիս»։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում