Անցած շաբաթ սկսվել է Ռիհաննայի և Էմինեմի համատեղ շրջագայությունը, որի շրջանակներում երգչուհին հանգստյան օրերը Նյու Յորքում է անցկացրել: Տեղի պապարացիներն արձանագրել են նրա երեք վառ կերպարները, որոնք ներկայացնում է Spletnik.ru-ն:
Շաբաթ օրը գիշերվա ժամը երեքին, շոուի ավարտից անմիջապես հետո, երգչուհին ուղևորվել է Cafeteria ռեստորան: Նրա հագին սպիտակ սպորտային կոշիկներ, սկանդալային պատկերով մեծ չափի վերնաշապիկ և շատ կարճ կիսաշրջազգեստ է եղել, որը շապիկի տակից գրեթե չի երևացել:





Իսկ ահա կեսօրին Ռիհաննան փոխել է կոշիկները, մուգ շրթներկի փոխարեն վառ կարմիր քսել՝ կերպարը լրացնելով սպորտային վառ երկնագույն ակնոցով:

Ռիհաննան նույն գիշերը VIP գիշերային ակումբ է ուղևորվել, իսկ հագին կարծես անհամատեղելի հագուստ է եղել:














































