Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «վճռական պատասխանով» է սպառնացել պաղեստինցի գրոհայիններին, եթե նրանք վերսկսեն հրթիռակոծումները Գազայի հատվածից, հաղորդում է RIA Novosti-ն։
Հայտարարությունը հնչել է հաշված ժամեր առաջ մինչև 5-օրյա զինադադարի ավարտը, որը իսրայելցիներն ու պաղեստինցիներն օգտագործել են հակամարտության երկարաժամկետ դադարեցման պայմանների մասին բանակցությունների համար։
«Մենք պատրաստ ենք ցանկացած հնարավոր սցենարի։ Կահիրեում իսրայելական բանակցային խումբը ցուցմունքներ է ստացել անշեղորեն պաշտպանել երկրի անվտանգության շահերը, իսկ բանակը պատրաստ է վճռական պատասխանի՝ կրակի վերսկսման դեպքում»,- ասել է Նեթանյահուն պաշտպանության նախարար Մոշե Յալոնի հետ խորհրդակցությունի ավարտին։







































