Ուկրաինայում շարունակվող մարտերը մթագնել են ճգնաժամից ելքի դիվանագիտական որոնումները, գրում է The Wall Street Journal-ը:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ուկրաինական ճգնաժամի հարցով Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարների քառակողմ բանակցությունների արդյունքներով՝ կողմերը եկել են համաձայնության հումանիտար օգնություն տրամադրելու վերաբերյալ:
Ըստ թերթի՝ Ուկրաինայի արևելքում դաժան մարտերի և սահմանին լարվածության աճի հետևանքով մոտ օրերս ռազմական գործողություններում ընդմիջման հնարավորությունները փոքր են: Պարբերականը նշում է, որ ԱԳՆ ղեկավարների բանակցությունները մոտ 5 ժամ են տևել, սակայն ակնհայտ առաջընթաց չի գրանցվել:










































