Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Հռոմի Սբ Պետրոսի տաճարում պատարագ կմատուցի Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ, հայտարարել է Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս Մարիո Պոլին Բուենոս Այրեսի Սբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում պատարագի ժամանակ:Այս մասին հայտնում է PanArmenian.Net-ը` հղում անելով Prensa Armenia-ին: «Հռոմի պապը պատասխանել է Հայ Կաթողիկե եկեղեցու հրավերին և պատարագ կմատուցի ի նշան Հայոց ցեղասպանությունը ճանաչելու, որը Ներսես Պեդրոս XIX-ը նրան էր փոխանցել դեռ անցյալ տարի»,-ասել է Սբ Նարեկի քահանա Պաբլո Հաքիմյանը:
Անցյալ տարվա հունիսին Հայ Կաթողիկե եկեղեցու պատրիարք Ներսես Պեդրոս XIX-ի հետ հանդիպմանը Ֆրանցիսկոսը հաստատեց ավելի վաղ հայտնած դիրքորոշումը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ: Այցի ժամանակ, երբ պատվիրակության անդամներից մեկը նկատեց, որ ինքը Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգ է, Պապը հայտարարեց. «Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր»: Պապի այս հայտարարությունը քննադատության արժանացավ Թուրքիայում, այդ երկրի ԱԳ նախարարը հայտարարություն տարածեց, որտեղ ասվում էր, թե «Ֆրանցիսկոս պապի արտահայտությունը բացարձակապես անընդունելի է»:
Մանրամասները՝ panarmenian.net-ը:









































