Օգոստոսի 8-ին ԱՄՆ Նեբրասկա նահանգի Քարնի քաղաքում հորդառատ անձրևների պատճառով անսպասելի ջրհեղեղներ են տեղի ունեցել: Դրա հետևանքով տուժել է Good Samaritan Hospital-ը, գրում է mirfactov.com-ը: Facebook-ի իր էջում բժշկական հաստատությունը տեղադրել է տեսանյութ, որում բուռն հոսանքը լցվում է շինության ներքևի հարկում գտնվող սրճարանը:
Հիվանդանոցի աշխատակիցները հանգիստ նայել են շինությունը ջրով լցվելու գործընթացին: Ընդ որում՝ հիվանդանոցի անձնակազմից կամ հիվանդներից ոչ ոք չի տուժել:










































