Միջազգային լրատվամիջոցները հաղորդում են, որ օգոստոսի 17-ին Կահիրեում վերսկսված Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները կրկին փակուղի են մտել: Եգիպտացի միջնորդները փորձում են տարբերակներ գտնել, որպեսզի հնարավորություն տան կողմերին՝ մոտ ժամանակներում կրկին վերադառնալ բանակցությունների սեղանին, փոխանցում է NEWSru Israel-ը:
Լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկատվության համաձայն՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները կվերսկսվեն մեկ ամիս անց: Այդ բանակցությունների ժամանակ կքննարկվեն նաև Գազայի հատվածում նավահանգստի և օդանավակայանի կառուցման հարցերը, ինչպես նաև ռազմական գործողությունների ընթացքում առևանգված և սպանված իսրայելցի զինվորականների մարմինների հանձման վերաբերյալ խնդիրները:










































